Արցախի անկախության 25-ամյակի օրը՝ սեպտեմբերի 2-ին, հանրությանն է ներկայացվում «Ճանաչենք մերօրյա հերոսներին» խորագրով ծրագիրը, որը հոլովակների միջոցով պատմում է ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մասին։
Սեպտեմբերի 1-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կազմակերպել է պաշտոնական ընդունելություն ՝ նվիրված Արցախի Հանրապետության 25-ամյակին: ԼՂՀ նապագահն ընդունելության ժամանակ ասել է, որ Արցախի Հանրապետության հռչակումը կարևոր ու շրջադարձային իրադարձություն էր, որը նոր ու փառահեղ էջ բացեց մեր ժողովրդի պատմության մեջ:
Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 2-ը հայոց նորագույն պատմության փառահեղ էջն է: Քառորդ դար առաջ արցախահայությունը կատարեց իր անբեկանելի ընտրությունը:
2016-ի հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին «Հայաստան Արցախ» հիմնադրամը 4.3 միլիոն դոլարի մարդասիրական օժանդակություն է տրամադրել Հայաստանի ու Արցախի բնակչությանը՝ վեց թռիչքներով և տասը ծովային արկղերով։
Սեպտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 70 անգամ։
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 840 կրակոց:
Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ գործընթացում նկատվող որոշակի, հավանաբար ժամանակավոր պասիվությունը կարծես հնարավորություն տվեց հայաստանյան քաղաքական դաշտի հիմնական դերակատարներին ավելի ակտիվ հայացք նետելու հայաստանյան առաջիկա ներքաղաքական զարգացումներին:
Այսօր Արցախը նշում է իր անկախության 25-ամյակը: Քառորդ դար, որի ընթացքում ո՛չ ղարաբաղցիները կարողացան մեծ աշխարհին համոզել, որ իրենք անկախ պետություն են, ո՛չ աշխարհը կարողացավ նրանց համոզել, որ…
Ադրբեջանական AzrTAc գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ԼՂ հարցով ԻՀԿ-ի շփման խմբի առաջին նիստը ծրագրված է ՄԱԿ ԳԱ-ի 71-րդ նստաշրջանի ընթացքում: Նիստն անցկացվելու է արտգործնախարարների մակարդակով:
920 թվականին Թուրքիան խոստացավ ու խաբեց Ռուսաստանի իշխանությանը՝ Խորհրդային Միության փոխարեն ընտրելով ամերիկյան, հետագայում՝ ՆԱՏՕ-ի ուղղությունը։
Հասկանալով թուրքական վտանգները՝ ԽՍՀՄ կայսրությունը հատուկ զորքեր տեղակայեց Թուրքիայի և Հայաստանի սահմանին և օգնեց Հայաստանի գործոնի ուժեղացմանը...